Ռոստովի բնակիչը պատմաազգագրական թանգարանին է փոխանցել փաստաթղթեր, որոնք պատկանել են Ռաֆայել Պատկանյանին
26 Նոյեմբերի 2025, 10:00
Ռոստովի բնակիչ Յուրի Կուզնեցովը բանաստեղծ, գրող, հրապարակախոս և մանկավարժ Ռաֆայել Պատկանյանին վերաբերող բնօրինակ փաստաթղթեր է նվիրաբերել Դոնի Ռոստովի Մյասնիցկի շրջանի պատմաազգագրական թանգարանին ։ Այս մասին թանգարանը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
Այդ եզակի գտածոները համալրել են թանգարանի հավաքածուն և ցուցահանդեսը, որը նվիրված է Պատկանյանի ծննդյան 195-ամյակին։



