Ռոստովի հայկական մշակույթի փառատոնից ստացված հասույթը կուղղվի արցախցի Սամվելին
03 Հուլիսի 2024, 00:40
Դոնի Ռոստով քաղաքում տեղի է ունեցել Հայկական մշակույթի փառատոն, որին այցելել է Կրասնոդար քաղաքի «Ռուսաստանի հայերի միության» տեղական մասնաճյուղի ներկայացուցիչ Ստեֆանիա Սարկիսովան:
Փառատոնը հագեցած էր հայ անվանի երաժիշտների ելույթներով։ Հնչել են հոգևոր երգեր և ժամանակակից կոմպոզիցիաներ դուդուկով։ Երաժշտությունը կապող թել է դարձել հայերի սերունդների և այլ մշակույթների ներկայացուցիչների միջև։
Փառատոնից ստացված ողջ հասույթն ուղղվելու է արցախցի Սամվել Սարյանին, ով ծանր վիրավորվել է արցախյան մարտերի ժամանակ։
Միջոցառման կազմակերպիչն էր Դոնի հայ երիտասարդների միությունը։