Ռոստովի կերպարվեստի թանգարանում կբացվի Ստեփան և Սոնյա Զոհրաբյանների ցուցահանդեսը

14 Նոյեմբերի 2024, 19:40

Մշակույթ

Նոյեմբերի 15-ին Ռոստովի կերպարվեստի մարզային թանգարանում կբացվի նկարիչներ Ստեփան և Սոնյա Զոհրաբյանների «Ընտանեկան ալբոմ» ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին կներկայացվի 2007 թվականից ի վեր ստեղծված շուրջ 80 ինքնատիպ աշխատանք։

Առաջին, երկրորդ և երրորդ սրահներում կլինեն Ստեփան Զոհրաբյանի աշխատանքները, որոնք ստեղծում են դինամիկ, սյուրռեալիստական աշխարհ՝ դիտողին ընկղմելով սև-սպիտակ կինոյի պատրանքի մեջ:

Սոնյա Զոհրաբյանն էլ կներկայացնի ստեղծագործություններ, որոնք համատեղում են ավանդական գեղանկարչությունն ու գրաֆիկական տեխնիկան ժամանակակից կոնցեպցիաների հետ։

Ցուցահանդեսը կլրացնեն նկարիչներ Ստեփան և Սոնյա Զոհրաբյանների՝ միմյանց համար նկարված երկու դիմանկարները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 10-ը։