Սիմֆերոպոլում տեղի կունենա Ռոստովի «Զարկ» անսամբլի վարպետության դասը
07 Փետրվարի 2025, 19:25

Առաջին անգամ Սիմֆերոպոլ քաղաքում տեղի կունենա վարպետության բաց դաս Դոնի Ռոստովի «Զարկ» ազգագրական երգի-պարի համույթի կողմից։ Այս մասին հայտնել է Ղրիմի հայկական ընկերությունը տելեգրամյան իր ալիքում։
Համույթի ղեկավարը է Գուրգեն Նորոյանն է։
Բաց դասը կանցկացվի փետրվարի 8-ին։ Միջոցառման նպատակը հայկական ավանդական մշակույթի տարածումն ու էթնիկ պարերի ուսուցումն է։