Ռոստովից Հայաստան բեռնափոխադրումների պահանջարկն աճել է 2 անգամ

07 Հոկտեմբերի 2025, 10:00

Տնտեսություն և Բիզնես

2025 թ. օգոստոսին Դոնի Ռոստովից Հայաստան միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը երկու անգամ աճել է՝ համեմատած 2024 թ. նույն ժամանակահատվածի հետ։

Այս մասին «РБК Ростов»-ին հայտնել են «Ավիտո Ծառայություններ»-ի վերլուծաբանները։ Ըստ վերլուծաբանների տվյալների՝ դեպի Հայաստան փոխադրումների պահանջարկի ակտիվացումը կապված է հացահատիկի սեզոնի և գյուղատնտեսական մթերքների մատակարարման հետ։

Ավտոմոբիլային փոխադրումները մնում են առաքման առավել օպերատիվ և շահութաբեր եղանակը։ Բացի այդ, Հայաստանի շուկան բարձր պահանջարկ է ցուցաբերում շինանյութերի և մետաղների նկատմամբ, ինչը նույնպես խթանում է մատակարարումների աճը արդյունաբերական Դոնի տարածաշրջանից։

Աճի մյուս գործոններից է տրանսպորտի դեֆիցիտը։ «Վերին Լարս» սահմանային անցակետում երկարատև խցանումների պատճառով շատ փոխադրողներ խուսափում են Հայաստան ուղևորություններից, ինչը մեքենաների պակաս է առաջացնում և բարձրացնում է մատչելի ծառայությունների պահանջարկը։

Հիմա եթերում