Ռոստովում կստեղծվի խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի թանգարանը

02 Նոյեմբերի 2023, 08:38

Հայեր

Խորհրդային Միության հերոս և Հայրենական մեծ պատերազմի վետերան, հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված թանգարանի նախագիծը Ռոստովի մարզի կառավարությանն է ներկայացրել «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ն։

Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովի շրջանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է, որ թանգարանը կլինի չորս հարկանի շենք։

Գևորգ Վարդանյանը հայ լեգենդար հետախույզ է, Խորհրդային Միության հերոս, Ռոստովի պատվավոր քաղաքացի։ Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ծրագրված մահափորձը։