Ռոստովում տեղի է ունեցել բանահավաք Շահեն Շահինյանի գրքի շնորհանդեսը

02 Ապրիլի 2025, 12:46

Հայեր

Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի պատմաազգագրական թանգարանում տեղի է ունեցել բանահավաք, թարգմանիչ, գրող, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ Շահեն Շահինյանի գրքի շնորհանդեսը:

«Դոնի հայերի առածներն ու ասացվածքները» ժողովածուն լույս է տեսել Ղրիմից Դոնի հայերի վերաբնակեցման 245-ամյակի առթիվ և ընթերցողներին ծանոթացնում է Դոնի հայերի ժողովրդական ստեղծագործության ամենահետաքրքիր կողմերից մեկի՝ առածների և ասացվածքների հետ, որոնցում արտացոլված է ժողովրդի դարավոր պատմությունը:

Գիրքն իր մեջ պարունակում է ավելի քան 2300 առած և ասացվածք։