Ռուանդացի երեխաները պարել են հայկական երաժշտության ներքո

03 Ապրիլի 2024, 13:27

Մշակույթ

Ռուանդացի երեխաները պարել են հայկական ժողովրդական «Հանինա» երգի հնչյունների ներքո:

Սոցցանցերում «Moriox Kids»-ի այս տեսանյութն արդեն հավաքել է ավելի քան 14 հազար հավանում, իսկ օգտատերերը երեխաներին հրավիրել են Հայաստան և բազմաթիվ ոգևորված մեկնաբանություններ գրել։

«Moriox Kids» խմբի երեխաները պարել են նաև Լադանիվա» խմբի, Սոֆի Մխեյանի, Սարոյի և հայ այլ արտիստների երգերի ներքո։