Ռուբեն Ավանեսյանը և Ռուզաննա Մկրտչյանը` «Կուբանի ժողովուրդների ընտանեկան ավանդույթները» մրցույթի հաղթողներ
21 Սեպտեմբերի 2024, 18:00
Կրասնոդարի երկրամասի վարչակազմը սեպտեմբերի 18-ին Կրասնոդարի ֆիլհարմոնիայում անցկացրել է «Կուբանի ժողովուրդների ընտանեկան ավանդույթները» մրցույթը:
«Կուբանի ժողովուրդների ընտանեկան խոհարարական բաղադրատոմսեր» լավագույն տեսահոլովակ անվանակարգում միանգամից երկու հաղթող է ճանաչվել. երկուսն էլ հայ համայնքի ներկայացուցիչներ են՝ Ռուբեն Ավանեսյանը Նովոռոսիյսկից և Ռուզաննա Մկրտչյանը Բրյուխովեցկայայից:
Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տվել իրենց աշխատանքներում ցույց տալ իրենց ժողովրդի լավագույն ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները, այդ թվում՝ իրենց ընտանիքի օրինակով, ինչպես նաև փոխանցել Կուբանի յուրաքանչյուր ժողովրդի ազգային համը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև ողջ երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք «Երիտասարդական ազգային առաջնորդի դպրոց» երկրամասային նախագծի մասնակիցներ են: