Ռուբեն Դիշդիշյանի «Պալմա 2» ֆիլմի պրեմիերան՝ մարտի 16-ին

15 Մարտի 2025, 20:00

Մշակույթ

Մարտի 16-ին Մոսկվայի «KARO 11 Октябрь» կինոթատրոնում տեղի կունենա «Պալմա 2» ընտանեկան արկածային ֆիլմի շարունակության պրեմիերան։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է։

Օդաչու Վյաչեսլավ Լազարևը թողնում է մեծ ավիացիան և ընտանիքի հետ տեղափոխվում ապրելու ծայրամասում: Ընտանիքի կյանքը շարունակվում է իր բնականոն հունով, մինչև մի օր նրանց կյանք է ներխուժում արջի քոթոթը, որին օդաչուի որդին՝ Կոլյան նրան տալիս է Մանսուր մականունը։