Ռուբեն Դիշդիշյանի «Պալմա 2» ֆիլմը գլխավորել է ռուսական վարձույթը

25 Մարտի 2025, 20:06

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Պալմա 2» ֆիլմը գլխավորել է ռուսական վարձույթը՝ մարտի 20-23-ն ընկած ժամանակահատվածում հավաքելով 145 մլն ռուբլի:

Ֆիլմի պրոդյուսերական կազմում են Ռուբեն Դիշդիշյանը և Նարեկ Մարտիրոսյանը: Ռեժիսորներն են Ալեքսանդր Դոմոգարովը (կրտսեր) և Վլադիմիր Կանդաուրովը: Դերերում հանդես են գալիս Վիկտոր Դոբրոնրավովը, Վլադիմիր Իլյինը, Լեոնիդ Բասովը և այլք: