Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետը և Մարգարիտան»՝ Ռուսաստանում ամենաշատ եկամուտ ունեցող «18+» ֆիլմը

05 Մարտի 2024, 18:00

Մշակույթ

Հայազգի կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմի եկամուտը գերազանցել է երկու միլիարդ ռուբլին՝ 1,2 միլիարդ բյուջեով։ Սա «18+» վարկանիշով առաջին ֆիլմն է։ Տվյալները հրապարակել է Միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգը։

Այն դարձել է 11-րդ ռուսական ֆիլմը՝ 2 միլիարդ ռուբլի եկամուտով և երրորդը՝ 2024 թվականին։

«Վարպետը և Մարգարիտան» ֆիլմը հիմնված է Միխայիլ Բուլգակովի համանուն ստեղծագործության վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 25-ին։

Հիմա եթերում