Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմի օպերատորը դարձել է «Սպիտակ քառակուսի» մրցանակի մրցանակակիր

01 Մայիսի 2025, 14:00

Մշակույթ

Օպերատոր Մաքսիմ Ժուկովն արժանացել է «Սպիտակ քառակուսի» մրցանակի գլխավոր մրցանակին։ «Տարվա լավագույն կինոօպերատոր» անվանակարգում Ժուկովը մրցանակի է արժանացել պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետը և Մարգարիտան» լիամետրաժ խաղարկային ֆիլմում աշխատանքի համար։

Օպերատորական արվեստի բնագավառում «Սպիտակ քառակուսի» մրցանակի հանձնման արարողությունը 21-րդ անգամ տեղի է ունեցել ապրիլի 28-ին Մոսկվայի «На Плющихе» թատերական կենտրոնում:

Հիմա եթերում