Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Սերգեյ Հովհաննիսյանը՝ «Երգչախումբ» ֆիլմի պրոդյուսերներ

15 Սեպտեմբերի 2024, 00:34

Մշակույթ

Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Առաջին ալիքով կկայանա «Երգչախումբ» բազմամասանոց ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան։

Լյուբերցիից Յուրա Սոլովյովը տեղյակ չէ իր յուրահատուկ տաղանդի՝ ձայնի և գերազանց լսողության մասին։ Ուսուցիչը, ով պատահաբար լսել է նրան, անում է ամեն ինչ, որպեսզի Յուրան դառնա Գրաչովի երգչախմբի անդամ, որը լավագույնն է երկրում: 12 դրվագից բաղկացած ֆիլմը միահյուսում է տասնյակ պատմություններ, սակայն «Երգչախումբ»-ում գլխավորը մանկությունն է և այն երգերը, որոնք այսօր էլ են երգում:

Սերիալը ոգեշնչված է Սերգեյ Պարամոնովի իրական պատմությունից, որին ճանաչում և սիրում էր ողջ երկիրը 70-ականներին։ Առանց երաժշտական կրթության, տղային հաջողվել է դառնալ խորհրդային գլխավոր մանկական երգչախմբի մենակատար։ Այն ղեկավարում էր Վիկտոր Սերգեևիչ Պոպովը, ում անունով այժմ կոչվում է Մոսկվայի երգչախմբային արվեստի ակադեմիան։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Սերգեյ Հովհաննիսյանը։

Հիմա եթերում