Ռուբեն Դիշդիշյանը «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի նոր էկրանավորման պրոդյուսերական կազմում է

10 Հոկտեմբերի 2024, 09:24

Մշակույթ

«Մարս Մեդիա»-ն աշխատում է Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի նոր էկրանավորման վրա, որի նկարահանումները նախատեսվում են 2025 թվականի ամռանը։

Պրոդյուսերական թիմում ընդգրկված է ռուսական «Ցենտրալ Պարտնրշիփ» ընկերության հիմնադիր, կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։

Հեքիաթի նոր տարբերակը կպատմի արքայազն Ֆիլիպի պատմությունը, ով հուսահատվելով հարսնացու գտնել իր հեքիաթային թագավորությունում, հայտնվում է ժամանակակից Մոսկվայում։ Այնտեղ նա պատահաբար հանդիպում է Լիզային։ Աղջկան վերջերս լքել է իր ընկերը, ուստի նա չի հավատում սիրուն և արքայազներին, իսկ Ֆիլիպին լուրջ չի վերաբերվում։ Բայց նա համաձայնվում է օգնել նրան, մանավանդ որ գեղեցկության մրցույթում, որը նա կազմակերպում է, հարսնացուները մեկ տասնյակից ավելի են: Ֆիլիպը վստահ է՝ մրցույթում կգտնի իր նշանածին, քանի որ նա ունի կախարդական սիսեռ, որը կօգնի որոշել իրական արքայադստերը: