Ռուբեն Դիշդիշյանը ֆիլմ է նկարահանում Ստրուգացկի եղբայրների վիպակի հիման վրա
19 Հուլիսի 2025, 11:30
Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը հայտարարել է, որ սկսվել է Ստրուգացկի եղբայրների «Հյուրանոց «Զոհված լեռնագնացի մոտ» վիպակի էկրանավորումը։ Ֆիլմն էկրաններ կբարձրանա 2027 թվականի հունվարի 28-ին։
Ռեժիսորը Ալեքսանդր Դոմոգարով-կրտսերն է, ով հայտնի է «Պալմա» ֆիլմով։ Ֆիլմի պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը և Նարեկ Մարտիրոսյանը։
Սյուժեի համաձայն՝ ոստիկանության տեսուչ Պետեր Գլեբսկին գալիս է լեռնային փոքրիկ հյուրանոց, որը կոչվում է «Զոհված լեռնագնացի մոտ»։ Նամակում նախազգուշացվում է, որ հյուրանոցում սպանություն է տեղի ունենալու։ Երեկոյան իջած ձնահյուսը փակում է կիրճից դուրս գալու միակ ելքը, իսկ գիշերը Գլեբսկին հայտնաբերում է հյուրերից մեկի դին։
