Ռուբեն Դիշդիշյանը կներկայացնի «Վառվառա գեղեցկուհին՝ երկար հյուսով» հեքիաթի ժամանակակից ռիմեյքը

12 Մարտի 2024, 15:10

Մշակույթ

Ռուսաստանում սկսել են նախապատրաստվել «Վառվառա գեղեցկուհին՝ երկար հյուսով» ֆիլմի ժամանակակից տարբերակի ստեղծմանը: Այն նկարահանվելու է Գորկու անվան կինոստուդիայի և «Մարս Մեդիա»-ի կողմից։

Սցենարի հեղինակը Եվգենյա Խրիպկովան է, իսկ նախագծի պրոդյուսերները՝ Ռուբեն Դիշդիշյանը և Հասմիկ Մովսիսյանը։

«Վարվառա գեղեցկուհին՝ երկար հյուսով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ-հեքիաթը՝ հիմնված ռուսական ժողովրդական հեքիաթների վրա, առաջին անգամ նկարահանվել է Մ. Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայում 1969 թվականին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1970 թվականի դեկտեմբերի 30-ին։

Սյուժեն պատմում է ձկնորսի որդու՝ Անդրեյի և ստորջրյա թագավորի դստեր՝ Վարվառայի մասին։ Զույգը սիրահարվում է և անցնում ամենատարբեր փորձությունների միջով։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Միխայիլ Պուգովկինը, Գեորգի Միլյարը, Տատյանա Կլյուևան և Ալեքսեյ Կատիշևը։

Հենց 70-ականներին էլ ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել հեքիաթների վրա հիմնված ֆիլմերի ստեղծման առաջին «բումը»։

Հիմա եթերում