Ռուբեն Դիշդիշյանը կնկարահանի Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա»»-ն

06 Սեպտեմբերի 2024, 10:11

Մշակույթ

Հայազգի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը հայտարարել է, որ իր «Մարս Մեդիա»-ի թիմը սկսում է աշխատանքը մասշտաբային նախագծի վրա: Մասնավորապես, ըստ նրա, մտադիր են էկրանավորել Ա. Ս. Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը։

Ֆիլմի ռեժիսորը Եգոր Չիչկանովն է, գլխավոր դերերում հանդես կգան Ռուզիլ Մինկաևը և Ալյոնա Դոլգոլենկոն։

Նշվում է, որ Պուշկինի ստեղծագործության նոր տարբերակի նկարահանումները կսկվեն 2025 թվականի գարնանը, իսկ ամբողջական ֆիլմը կթողարկվի ավելի ուշ՝ 2027 թվականին։

Հիմա եթերում