Ռուբեն Գևորգյանց․ Կինոարվեստին սիրահարված ռեժիսորը
30 Նոյեմբերի 2024, 23:20
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Նոյեմբերի 30-ը կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի ծննդյան օրն է:
Մաեստրոն նկարահանել է ավելի քան 60 ֆիլմ, արժանացել է 20 միջազգային դիպլոմների և մրցանակների, որոնցից 5-ը՝ Գրան Պրի: Գևորգյանցն առաջադրվել է նաև կինոակադեմիաների հեղինակավոր «Օսկար» և «Նիկա» մրցանակների: Նա նաև «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի հիմնադիրն էր:
Տաղանդավոր ռեժիսորը հեղինակել է հայտնի հեռուստահաղորդումների շարք, որոնցից են՝ «Ճանապարհ», «Ժամանակի վկան», «Մենք և ժամանակը» և այլն:
Ռուբեն Գևորգյանցը Հայաստանի Ազգայնական կուսակցության հիմնադիրն ու նախագահն էր:
Ի դեպ, նա հայտնի տոհմի ներկայացուցիչ է։ Նրա պապը վաճառական էր և պատասխանատու էր Ռուսաստանի արտադրական արդյունաբերության զարգացման համար, նույնիսկ ստացել է ազնվականի կոչում:
Ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, ով հսկայական ներդրում է ունեցել հայկական կինեմատոգրաֆի ձևավորման պատմության մեջ, կյանքից հեռացել է 2017 թվականի հունիսի 23-ին: