Ռուբեն Մամուլյան․ լեգենդար ռեժիսորը
19 Նոյեմբերի 2023, 10:00
Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 8-ին Թիֆլիսում, իսկ նրա ամբողջ մանկությունն անցել է Փարիզում: Նրա հայրը՝ Զաքար Մամուլյանը, բանկիր էր և ցանկանում էր, որ որդին ինժեների կրթություն ստանա։ Բայց Մամուլյանը մանկուց ձգտում էր դեպի արվեստը և սիրում էր երաժշտությունը։ Ավելի ուշ Ռուբենը տեղափոխվել է Մոսկվա և ստացել իրավաբանի կրթություն։ Նա արվեստի մասին չի մոռացել և հաճախել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնին կից Եվգենի Վախթանգովի երեկոյան դասերին։ Սակայն հեղափոխական իրադարձությունների պատճառով նա լքել է Մոսկվան և գնացել տուն՝ Թիֆլիս։
Բայց Ռուբենին առաջարկել են տեղափոխվել Ամերիկա և օպերային ներկայացումներ բեմադրել։ 1922 թվականին Մամուլյանը տեղափոխվում է օվկիանոսից այն կողմ և հաստատվում Ռոչեսթեր քաղաքում, որտեղ դառնում է օպերային ստուդիայի կազմակերպիչներից մեկը։ Ընդհանուր առմամբ, Բրոդվեյի թատրոններում Ռուբեն Մամուլյանը բեմադրել է ավելի քան 45 մյուզիքլ և դրամատիկական ներկայացում:
Բնածին ճաշակով և խելքով նա իր հետքն է թողել կինոարտադրության կայացման գործում։ Նա նկարահանել է 16 ֆիլմ։ Մամուլյանն առաջիններից էր, որ նկարահանել է ձայնային մյուզիքլ՝ սկիզբ դնելով Ամերիկայում հայտնի այս ժանրին։ Մամուլյանի ռեժիսորական ֆիլմերը 12 անգամ ներկայացվել են Օսկարի։
Մեծ կինոփորձագետ Ռուբեն Մամուլյանը վերջին տարիներն անցկացրել է Հոլիվուդում։ Վարպետը մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 5-ին։