Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկումը Ալիևի և Փաշինյանի «ընդհանուր հաղթանակն է». Եվգենի Մինչենկո
18 Փետրվարի 2026, 23:30
Քաղաքագետ Եվգենի Մինչենկոն, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կողմից իրականացված հետխորհրդային երկրների հաղորդակցական ռեժիմների բարեկամականության հինգերորդ մոնիթորինգի և վարկանիշի արդյունքների ներկայացման ժամանակ մեկնաբանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու մասին լուրը։
«Այսօր կա երկու հուզող կետ՝ Հայաստանը և Ադրբեջանը, ընդ որում՝ երկրներ, որոնք այժմ գնում են որոշակի մերձեցման։ Ավելի ստույգ՝ այդ երկրների էլիտաներն են գնում մերձեցման։ Եվ այս առումով ռուսական գործոնը նրանց համար արդեն դառնում է երկրորդական։ Օրինակ՝ այսօր 20 տարի տվեցին Ռուբեն Վարդանյանին՝ չճանաչված Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախկին ղեկավարին։ Եվ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ սա Ալիևի և Փաշինյանի համատեղ հաղթանակն է, նրանց, այսպես ասած, ընդհանուր հաջողությունը։ Սա իմ անձնական կարծիքն է, և այս սեղանի շուրջ նստած մարդիկ, իհարկե, որևէ կերպ պարտավոր չեն կիսել այն», — ասել է Մինչենկոն։