Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ

27 Սեպտեմբերի 2023, 16:30

Քաղաքականություն

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Միջազգային իրավական հարցերով  ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է գտնում։