Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է. Պուտին

05 Հոկտեմբերի 2023, 19:11

Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է։ ԼՂ նախկին ղեկավարներին, ինչպես հասկանում եմ, նույնիսկ Երևանում չեն ցանկանում տեսնել:Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում.

«Ես հույս ունեմ, որ այս վիճակում, երբ տարածքային հարցերը լուծվել են, Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի կառնի հումանիտար բնույթի հարցերը և կառաջնորդվի հումանիզմով։

Մեր խաղաղապահների իրավունքը մեկն էր. հետևել կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը։ Վերջ, այլ իրավունք չունեին։

Ադրբեջանը կարծում էր, որ կարիք չկա խաղաղապահների հատուկ կարգավիճակ սահմանելու։ Եվ ստորագրել առանց Ադրբեջանի իմաստ չկար։

Ադրբեջանի նախագահ Ալիևը ինձ վստահեցրել է, որ կապահովի ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այնտեղ ուղղակի էլ հայեր գրեթե չկան, միգուցե, 1000-1500 հոգի է մնացել»,- ասել է Պուտինը: