Ռուդիկ Մակարյանը՝ «Moscow Open 2025»-ի հաղթող

24 Հուլիսի 2025, 19:20

Սպորտ

Հուլիսի 20-ին Մոսկվայում ավարտվել է «Moscow Open 2025» շախմատի միջազգային համաժողովը։

Միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը, ով ութ անընդմեջ պարտիա է հաղթել, արագ ոչ-ոքի է ավարտել գրոսմայստեր Իլյա Իլյուշենկի հետ իր եզրափակիչ մենամարտը: Արդյունքում Մակարյանը փայլուն արդյունք է ցուցաբերել՝ 9 միավորից վաստակելով 8,5-ը, և նվաճել գլխավոր մրցանակը՝ «Մոսկվիչ» էլեկտրոմոբիլը:

Նշենք, որ այս տարի ֆորումը անցկացվել է արդեն 21-րդ անգամ՝ հյուրընկալելով ավելի քան 1000 մասնակից 8 երկրից, որոնցից շուրջ 700-ը՝ երեխաներ էին։ Մրցումները ներառում էին տղամարդկանց, կանանց և երեխաների մրցաշարեր։

Հիմա եթերում