Ռուդոլֆ Բաբոյանը պարգևատրվել է «Կրասնոդարի երկրամասի աշխատանքի հերոս» մեդալով

29 Մարտի 2024, 20:40

Հայեր

Ռուսաստանի Արմավիր քաղաքում համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիայի փոխնախագահ Ռուդոլֆ Բաբոյանին պարգևատրել են «Կրասնոդարի երկրամասի աշխատանքի հերոս» մեդալով: Պարգևատրման մասին որոշումը ստորագրել է Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:

Ռուդոլֆ Բաբայանը պարգևատրվել է երկարամյա բարեխիղճ աշխատանքի և միջազգային կարգի մարզիկների պատրաստման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նա Ռուսաստանի վաստակավոր մարզիչ է, Կրասնոդարի երկրամասի սամբոյի և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիայի փոխնախագահ, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն: