Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

20 Հոկտեմբերի 2024, 18:45

Սպորտ

Հայազգի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթանակ է տարել ադրբեջանցից Նիջաթ Հուսեյնովի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Նշենք, որ այսօր ԵԱ–ի մրցումային վերջին օրն է։ Տղաների 13 քաշային կարգերից 4-ում Հայաստանն ունի եզրափակիչի մասնակից։

«Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Նա ստացել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ»,– ասված է հաղորդագրությունում։