Ռուս դերասան Վլադիմիր Կոշևոյը ցանկություն է հայտնել խաղալ Տիգրան Մեծի դերում
18 Սեպտեմբերի 2025, 14:35
Ես շատ ուրախ եմ Երևան հյուր գալու համար: Այսօր Երևանում՝«Alpha Media Centre»-ում տեղի ունեցած ասուլիսում ասաց թատրոնի և կինոյի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Կոշևոյը՝ պատասխանելով Alpha News-ի լրագրողի հարցին, թե որ հայ հայտնի գործչին կուզենար մարմնավորել։
«Իհարկե, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ավելի ճիշտ պատմական դեմքի՝ Տիգրան Մեծի դերը։ Ինչ-որ պահի ես լիովին կորցրի պատմական դեմքերին մարմնավորելու ցանկությունը. իմ մարմինն այլևս չի կարողանում ընդունել նրանցից ոչ մեկին։ Ես հիմա դա մի կողմ եմ դնում. չեմ ուզում վերադառնալ անցյալ», — ասել Է Վլադիմիր Կոշևոյը։