Ռուս-հայկական բարեկամությանը նվիրված համերգ՝ Կրասնոդարում

04 Սեպտեմբերի 2024, 20:21

Մշակույթ

Կրասնոդար քաղաքի Չիստյակովյան պուրակում տեղի է ունեցել ռուս-հայկական բարեկամությանը նվիրված համերգ: Այն կազմակերպվել է Կրասնոդարի Ռուսաստանի հայերի միության կողմից՝ քաղաքի վարչակազմի աջակցությամբ, որին մասնակցել են ՌՀՄ-ի ընկերները, ինչպես նաև մանկապատանեկան և արվեստի դպրոցների կոլեկտիվներ:

Մինչ միջոցառման մեկնարկը Չիստյակովսկայա պուրակում անցկացրել են վարպետության դասեր, ազգային ցուցահանդեսներ, շախմատ, ակվագրիմև այլն։

Տոնը հագեցած էր ջերմությամբ, ընկերական մթնոլորտով և երկար կհիշվի քաղաքի հյուրերի և բնակիչների կողմից: Վերջում բոլոր հյուրերն ու մասնակիցները միասին պարել են հայկական Քոչարի: