Ռուս-հայկական զինակից եղբայրությունը ծառայում է որպես մեր երկրների ինքնիշխանության ապահովման կարևոր գործոն. ՌԴ դեսպանատուն

28 Հունվարի 2024, 15:35

Քաղաքականություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է ՀՀ բոլոր զինծառայողներին և քաղաքացիներին` Բանակի օրվա առթիվ:

«Շնորհավորում ենք ՀՀ բոլոր զինվորականներին և քաղաքացիներին Բանակի օրվա առթիվ։ Զինակից եղբայրությունը դարեր շարունակ ամրացրել է ռուս և հայ ժողովուրդների միջև սերտ կապերը և այսօր ծառայում է որպես մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ապահովման կարևոր գործոն», — ասված է շնորհավորանքում:

Հիմա եթերում