Ռուս հայտնի դերասան Եվգենի Պրոնինը ֆիլմ կնկարահանի Երևանում

23 Մայիսի 2023, 19:55

Մշակույթ

Ռուս հայտնի դերասան Եվգենի Պրոնինը ֆիլմ կնկարահանի Երեւանում:

Եվգենիի խոսքով՝ դա կլինի միջազգային, բազմամշակութային պատմություն՝ կապված նրա հետ, թե ինչպես է մարդը հայտնվում նոր մշակույթի մեջ։

«Մասամբ սա նաև իմ անձնական պատմությունն է: Արդեն մեկ տարի է, ինչ ապրում ենք այստեղ, բայց դեռ բացահայտում ենք Հայաստանը, սիրահարվում նրան ու այստեղի մարդկանց։ Հայերը բոլորովին այլ մարդիկ են, և նրանք բոլորը զարմանալիորեն բաց են, այստեղ մենք բախվում ենք զարմանալի բարության, ջերմության և սիրո հետ»:

Ֆիլմի պրոդյուսեր Քրիստինա Առուստամովան՝ Եվգենի Պրոնինի կինը, նշել է, որ այժմ ընթանում են նախապատրաստման, սցենարի գրման և դերասանների որոնման գործընթացը։

«Ամառվա վերջի համար նախատեսված է հայտարարություն»:

Նա նշել է, որ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը հայ է։

«Մենք հիմա գնում ենք թատրոն, փնտրում և ծանոթանում դերասաններին»,- ասել է պրոդյուսերը՝ նշելով, որ ապագա ֆիլմը կոչվելու է «Այլ պլաններ»։