Յանա Եգորյանի մասնակցությամբ ռուս սուսերամարտիկները նվաճել են Աշխարհի գավաթի ոսկե մեդալը
31 Մարտի 2026, 10:00
Ռուսաստանի Սուսերամարտի կանանց հավաքականի փայլուն հաղթանակով Տաշքենդում ավարտվել է Աշխարհի գավաթի փուլը: Թիմի կազմում հանդես է եկել հայազգի սուսերամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը:
Եգորյանը և Ալինա Միխայլովան, 10:5 ընդհանուր հաշվով առավելության հասնելով Մայա Չեմբերլենի և Ալեքսանդրա Ստժալկովսկու նկատմամբ, անմիջապես ընդգծել են Ռուսաստանի հավաքականի առավելությունը:
«Ընկերներ, մենք դա արեցինք: Մենք Տաշքենդի Աշխարհի գավաթի փուլի չեմպիոններն ենք»,-գրել է Եգորյանը: