Ռուս խաղաղապահների հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են. Զախարովան՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին

21 Հունիսի 2023, 18:30

Քաղաքականություն

Հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված էր հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը բազմիցս կոչ է արել գործարկել սահմանազատման եւ սահմանազատման երկկողմանի հանձնաժողովի աշխատանքները, որը էֆեկտիվ կլինի: Մենք պատրաստ ենք օգնել՝ որոշել սահմանային գծերը, ներառյալ այդ հատվածում, որը դարձել է հերթական կռվախնձորը կողմերի միջեւ: Ռուս խաղաղապահների հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են: Եվ մենք հետեւողաբար խորհուրդ կտայինք նվազեցնել այս կապակցությամբ ԶԼՄ-ների հռետորաբանության աստիճանը»,- ասել է Մարիա Զախարովան եւ հավելել, որ խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինուժը հունիսի 15-ին փորձել էր Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջանալ եւ իրենց դրոշը տեղադրել: ԱԱԾ սահմանապահ ծառայությունը կանխել էր այդ փորձը:

Դրանից հետո Ադրբեջանն արգելել է ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջնորդությամբ հումանիտար բոլոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները:

Հիմա եթերում