Ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ. Պեսկով

11 Հոկտեմբերի 2023, 13:37

Քաղաքականություն

Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանի հետ շփումները կշարունակվեն։

«Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե, Ադրբեջանի տարածքն է»,- հավելել է նա։

Հիմա եթերում