Ռուս խաղաղապահներին Ղարաբաղում թողնելու մեջ տրամաբանություն կա. Անդրեյ Կլինցևիչ

09 Հոկտեմբերի 2023, 22:30

Քաղաքականություն

Ռազմաքաղաքական հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը Alpha News-ին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների շարունակական ներկայության հարցը.

Փորձագետի կարծիքով, անկախ նրանից, թե շրջապատում բոլորը փորձում էին մեղադրել Մոսկվային ինչ-որ գործողությունների համար, միայն ռուս խաղաղապահներն էին երաշխավորը, որ Ադրբեջանի զինված ուժերը անօրինական գործողություններ չիրականացնեն խաղաղ բնակչության դեմ։

«Ես հասկանում եմ, որ եթե խաղաղապահներն այնտեղ չլինեին, իրավիճակը կարող էր շատ ավելի ողբերգական լինել, քան կար։ Այստեղ կարևոր է նշել, որ ռուս խաղաղապահներն իրականում գնացել են փողոցում ապրելու և կանանց ու երեխաներին տեղավորել իրենց զորանոցներում, այնտեղ այլ մարդկանց տեղավորելու հնարավորությունը դիտարկվաշ չի եղել, այնտեղ ամեն ինչ արվել է բացառապես զինվորականների համար, ինչպես սնունդը, այնպես էլ՝ մնացած ամեն բան:

Հիմա որոշակի թվով մարդիկ, գուցե ավագ սերունդը, որոնք որոշել են մնալ այդ հողի վրա, դեռևս մնում են տարածաշրջանում և ինտեգրվելու են Ադրբեջանի իրավական համակարգին»,- նշել է փորձագետը։

«Երբ ցնցումն անցնի, և պարզ դառնա, որ, օրինակ, Ադրբեջանը իրավաբանորեն կձևակերպի ամեն ինչ և չի ճնշի Հայաստանի հայերին, պայմանականորեն, այս շրջանի ապագա քաղաքացիներին, միգուցե նրանցից ոմանք վերադառնան այնտեղ։ Մենք չգիտենք, թե ինչպես են լուծվելու բնակարանների, մարդկանց հողերի սեփականության հարցերը, այսինքն՝ մարդիկ թողել են իրենց տները, հեռացել, և չգիտենք նաև, թե հետո ինչ կլինի նրանց ունեցվածքի հետ, ամեն ինչ կորոշվի հիմա: Ընդ որում, այդ բանակցությունները տեղի են ունենում գործող վարչակազմի հետ, որը գործում է մինչև այս տարեվերջ։ Եվ դա իրականացվում է ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ։ Այսինքն՝ նվազագույնը, ինչ-որ աջակցություն է տեղական իշխանությունների համար, որպեսզի այս ամենը տեղի ունենա այդքան ժամանակակից, ճիշտ ձևով, ուստի խաղաղապահներին այնտեղ թողնելու տրամաբանություն կա։

Բայց, 2024-ի հետ կապված՝ հարցը, թե որքան պետք է մնան այնտեղ, կարծում եմ՝ կլուծվի Ադրբեջանի հետ։ Ռուսաստանի համար սա բեռ է, սա փող է, սա ռեսուրսների վատնում է, իսկ մնացած ամեն ինչ, առաջին հերթին, հարկավոր է այնտեղ գտնվող Հայաստանի քաղաքացիներին։ Հետեւաբար, նրանք արդեն տեղում կմտածեն, թե որքանո՞վ է դա անհրաժեշտ»,- եզրափակել է Անդրեյ Կլինցեւիչը