Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի կողմից դուրս կհրավիրվեն. Վասիլի Կոլտաշով
25 Հունվարի 2024, 21:30
Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի եկնաբանել է Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու հարցը:
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանին ռուս խաղաղապահներ պետք չեն։
«Կարծում եմ, որ ռուս խաղաղապահները պետք է լքեն Ղարաբաղը։ 2025-ին, ամենայն հավանականությամբ, նրանք չեն մնա, հենց այն պատճառով, որ այժմ ռուս խաղաղապահների ներկայությունը միայն Ռուսաստանի և Ադրբեջանի համաձայնությունների արդյունք է, ռուս խաղաղապահներն Ադրբեջանի կողմից դուրս կհրավիրվեն: Ադրբեջանին ռուս խաղաղապահներ պետք չեն։ Քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ծրագրեր ունի ամբողջ անդրկովկասյան տարածաշրջանի համար, ապա նա կարող է իսկապես առաջարկել նախկինում Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ: Իսկ ռուսական վերահսկողությունն այստեղ արդեն կարող է լինել ոչ թե խաղաղապահների, այլ ինչ-որ դիտորդական առաքելության տեսքով։
Դա արդեն կլինի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական վերահսկողություն, որոշակի երաշխիքներ, որ մարդկանց վերադարձը նրանց համար որևէ սարսափելի հետևանքների չի հանգեցնի», — ասել է Կոլտաշովը։