Ռուս խաղաղապահները 150 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ

24 Սեպտեմբերի 2023, 10:15

Քաղաքականություն

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ): Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից», -ասված է հաղորդագրության մեջ: