Ռուս խաղաղապահները արցախցիներին տարհանել են ամենավտանգավոր շրջաններից

19 Սեպտեմբերի 2023, 20:30

Քաղաքականություն

Ռուս խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումը ամենավտանգավոր շրջաններից և բուժօգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին։

«Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղափոխվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։