Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով

22 Ապրիլի 2024, 20:19

Քաղաքականություն

Ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այս մասին Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այդ իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները։

«Խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է այն իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: