Ռուս խաղաղապահները Մարտակերտում մարդասիրական ակցիա են իրականացրել

21 Մայիսի 2023, 23:15

Հայեր

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի հետ համատեղ մարդասիրական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում։ Այս մասին տեղեկանում են ՌԽԶ-ի տելեգրամ ալիքից:

«Ակցիայի ընթացքում սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին տրամադրվել են սննդի փաթեթներ»,- ասված է հաղորդագրության մեջ։