Ռուսական Արմավիր քաղաքի 185-ամյակի առթիվ պարգևատրվել են հայ համայնքի ներկայացուցիչներ
16 Սեպտեմբերի 2024, 16:31
Ռուսական Արմավիրի մշակույթի պալատում տեղի է ունեցել քաղաքի հիմնադրման 185-ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառման ընթացքում մրցանակներ են հանձնվել վաստակավոր արմավիրցիներին, որոնց թվում քիչ չէին հայ համայնքի ներկայացուցիչները։
Մասնավորապես, Աշոտ Աբրահամյանցը և փոխգնդապետ Ռաֆայել Գաբրիելյանը պարգևատրվել են «Արմավիրի զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալներով։
«Արմավիրի հովանավոր» պատվավոր կոչումն էլ շնորհվել է Արմավիրի տեղական իշխանության խորհրդի անդամ Սերգեյ Աբրահամովին, անհատ ձեռնարկատեր Կարեն Ջանունցին և Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Գեորգի Մկրտչյանին։