Ռուսական Արմավիրի «Թալիսման» խորեոգրաֆիկ ստուդիան արժանացել է Գրան պրիի
17 Հոկտեմբերի 2024, 15:15
Ռուսաստանի Արմավիր քաղաքի Մանկապատանեկան ստեղծագործության պալատի «Թալիսման» պարարվեստի ստուդիան Արմեն Ավագյանի ղեկավարությամբ մասնակցել է միջազգային մրցույթի՝ արժանանալով գավաթների և դիպլոմների։
«Ակրոբատիկ հնարք» անվանակարգում մրցանակին էլ արժանացել են անսամբլի անդամներ Աննա Ադիլովան և Հերմինե Պապիկյանը։
Թիմը նաև արժանացել է բարձրագույն մրցանակի՝ մրցույթի Գրան պրիի, իսկ ստուդիայի ղեկավարը ճանաչվել է «Լավագույն բալետմայստեր, պարուսույց-բեմադրիչ»։