Ռուսական Արմավիրում բացվել է նկարիչ-քանդակագործ Հովհաննես Խիթարյանի ցուցահանդեսը

04 Հոկտեմբերի 2024, 09:20

Մշակույթ

Ռուսաստանի Արմավիր քաղաքի Դանգուլովի տան ցուցասրահում հոկտեմբերի 1-ին բացվել է նկարների անսովոր ցուցահանդես։ Կտավները պատկանում են հայ տաղանդավոր նկարիչ-քանդակագործ Հովհաննես Խիթարյանին, ում անվանում են «Կուբանի Սալվադոր Դալի»։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Արմավիր քաղաքի տելեգրամյան ալիքը։

«Նկարչի զարմանահրաշ սյուրռեալիստական նկարները հիացնում և ստիպում են մտածել: Ուզում եմ երկար նայել Հովհաննես Խիթարյանի ստեղծագործություններին, խորանալ դրանց մեջ, քանի որ յուրաքանչյուր մտածող դրանց մեջ կտեսնի ինչ-որ բան։

Տարօրինակ դեմքերի և ուրվանկարների մեջ, կարծես, տարրալուծվում են հենց հեղինակի զգացմունքներն ու հույզերը: Նկարչի խոսքով՝ կյանքում հակված է լինել իրատես, իսկ ստեղծագործության մեջ ճշմարտությունը ցույց տալու համար առաջնորդվում է բացառապես ինտուիցիայով և ենթագիտակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիմա եթերում