Ռուսական բանկերի տերմինալները կարող են հայտնվել հետխորհրդային մի շարք երկրներում․ Գարեգին Թոսունյան
16 Նոյեմբերի 2023, 08:37
Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը հայտարարել է, որ հետխորհրդային մի շարք երկրներում կարող են հայտնվել ռուսական բանկերի տերմինալներ՝ ՌԴ-ից զբոսաշրջային հոսքին աջակցելու համար։
«Ռուսական բանկային տերմինալների տեղակայման ժամանակ երկրները կառաջնորդվեն քաղաքական հարցերով և Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը պահպանելու ձգտումով։
«Միր» վճարային համակարգը հավանություն է տալիս ռուսական բանկերի կողմից արտերկրում վճարման համար իրենց տերմինալների օգտագործմանը: Տեխնիկապես դա դժվար չէ: Այստեղ ավելի շատ քաղաքական հարց է՝ որ երկրներն ու ինչ ծավալով են նման հնարավորություն տալու։ Բացի այդ, բանկերը շատ լավ հասկանում են, որ սա գործունեության սահմանափակ դաշտ է։ Ենթադրում եմ, որ նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներ հնարավորություն կտան նման տերմինալներ տեղակայել, թեկուզ ոչ շատ լայն մասշտաբով։ Նրանց հետաքրքրությունն այն է, որ նրանք գրավեն ռուս զբոսաշրջիկներին։
Նույն Թուրքիան թույլ է տալիս ռուսական տերմինալները տեղադրել ոչ թե գեղեցիկ աչքերի համար, այլ որովհետև Անկարային շատ ձեռնտու է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը չնվազի։ Ճամփորդող ռուսաստանցիների համար վճարումների հարցերն իսկապես խնդրահարույց են դարձել վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում», — nsn.fm.-ի փոխանցմամբ՝ ասել է Թոսունյանը։