Ռուսական բորսայում հայկական դրամով առուվաճառքի ծավալը նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 55 անգամ
29 Օգոստոսի 2023, 09:26
Հուլիսի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամ/ռուբլի զույգով առուվաճառքի ծավալն աճել է 55 անգամ, թուրքական լիրա/ռուբլի զույգով առևտուրը՝ 12 անգամ, իսկ ղազախական տենգե/ռուբլի զույգով՝ 6 անգամ: Այս մասին RBC-ի լրագրողներին ասել է կայքի դրամական շուկայի բաժնի տնօրեն Սերգեյ Տիտովը։
Շուկայում ծավալով առաջատար արժութային զույգը յուան/ռուբլին է: Տիտովի խոսքով՝ յուանը դառնում է նոր դոլար,դրանով առևտրի ծավալն անընդհատ աճում է: