Ռուսական հեռուստաալիքները լուսաբանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները
25 Ապրիլի 2025, 18:15
Ամենաբարձր վարկանիշ ունեցող ռուսական հեռուստաալիքները լուսաբանել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Երևանում անցկացվող միջոցառումները։
Ռուսաստանի Առաջին ալիքը նշել է.
«Չգիտես ինչու, խաղաղ երթը վախեցրել է հանրապետության իշխանություններին։ Մայրաքաղաք են բերվել 30 հազար ոստիկաններ ամբողջ երկրից։ Մարդիկ, որոնք դուրս էին եկել ոչ թե բողոքելու, ոչ թե պահանջելու, այլ զոհված նախնիների հիշատակը հարգելու, հայտնվել էին ուժայինների շրջապատում»:
Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել են նաև «РЕН ТВ»-ն, «НТВ»-ն և «Россия 24»-ը: