Ռուսական պարբերականը հոդված է հրապարակել101-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանի մասին
30 Հունվարի 2025, 09:23

«Новоросийский рабочий» հրատարակությունը հոդված է հրապարակել Հայրենական մեծ պատերազմի 101-ամյա մասնակից Ռոզալիա Աբգարյանի մասին։
Ռոզալիա Աբգարյանը լավ է հիշում Մալայա Զեմլյայի պաշտպանությունը և Նովոռոսիյսկի ազատագրումը:
Աբգարյանն իր մարտական ուղին սկսել Է Ստալինգրադի մերձակայքում՝ 12-րդ բանակի կազմում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 18 տարեկանում Ռոզալիան եռամսյա կուրսեր է անցել և մեկնել ռազմաճակատ, եղել է կապավոր։ 1941 թվականի վերջին Ստալինգրադում վիրավորվել է գլխից և հոսպiտալացվել։ Ապաքինելուց հետո ուղարկվել է Վորոշիլովգրադ։ Երկրորդ անգամ վիրավորվել է դեմքից։ Մասնակցել է Ուկրաինայի, Ռոստովի, Նովոսիբիրսկի, Կրասնոդարի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Ռոզալիա Աբգարյանի մարտական ուղին ավարտվել է Պրահայում։
Ամուսինը՝ Եզնիկ Նալբանդյանը եղել է զինվորական, ծառայել է Լեհաստանում։ Ամուսնությունից հետո նրանք մեկնել են Լեհաստան, իսկ ամուսնու զորացրվելուց հետո՝ վերադարձել Հայաստան, որտեղ ամուսինն աշխատանքի է անցել Հայաստանի ներքին գործերի համակարգում։ Ռոզալիան ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։