«Ռուսական ջազի լեգենդները. Գեորգի Գարանյան» խորագրով ցուցահանդես՝ Մոսկվայում

11 Օգոստոսի 2024, 20:00

Մշակույթ

Օգոստոսի 15-ից կբացվի «Ռուսական ջազի լեգենդները. Գեորգի Գարանյան» խորագրով ցուցահանդեսային նախագիծը և կգործի մինչև հունվարի 19-ը Մոսկվայի Ս .Ս. Պրոկոֆևի թանգարանում: Նախագիծը նվիրված է հայազգի խորհրդային և ռուս ջազ, դասական և էստրադային սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր, մի շարք երաժշտական համույթների գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանի ծննդյան 90-ամյակին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թանգարանի մամուլի ծառայությանը։

Ցուցահանդեսի շրջանակներում կարելի է տեսնել Գարանյանի անձնական արխիվից իրեր, երաժշտի գրքերը, ձայնագրությունների հավաքածու, մրցանակներ, լուսանկարներ, ազդագրեր, գործիքային և վոկալ ստեղծագործությունների երաժշտական ձեռագրեր: