«Աննայի զգացմունքները»՝ ռուսական կինոթատրոններում

12 Հոկտեմբերի 2023, 09:25

Մշակույթ

Նոյեմբերի 1-ից ռուսական կինոթատրոններում կկայանա հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի՝ «Աննայի զգացմունքները» ֆիլմի պրեմիերան։

Սանկտ Պետերբուրգի Gallery կինոթատրոնում ֆիլմը կներկայացնեն Աննա Մելիքյանը և ֆիլմի երաժշտության հեղինակ Նիկոլայ Կոմյագինը (Shortparis):

Նոյեմբերի 3-ին ցուցադրությունը կկայանա Նովոսիբիրսկում, նոյեմբերի 7-ին՝ Մոսկվայում։ Ռեժիսորն անձամբ կներկայացնի ֆիլմը բոլոր քաղաքներում։