Ռուսական կողմը Փաշինյանին առաջարկել է կողմնորոշվել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում․ Հայկ Խալաթյան
02 Ապրիլի 2026, 20:00
Հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են, և ռուսական կողմը Փաշինյանին առաջարկում է կողմնորոշվել, թե նա ընդհանրապես ինչպես է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը:
«Ինչպես գիտենք Մոլդովայի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանն իրենց թշնամին է, նրանք ամբողջությամբ միացել են Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին, իսկ տնտեսական համագործակցությունը նվազագույնի են հասցրել։ Այս պայմաններում Ռուսաստանն ասում է, եթե Հայաստանը ևս գնում է այդ ճանապարհով, և եթե իրականում մեզ դիտարկում եք որպես ձեր թշնամի,ապա եկեք հստակ կողմնորոշվենք։ Եվ վերանայենք Ռուսաստանի շուկա արտոնյալ մուտքը և արտոնյալ գնով գազի վաճառքը»,- նշել է Խալաթյանը։
Նրա դիտարկմամբ՝ Վլադիմիր Պուտինը չի ասում, որ այդ ամենը կարգելվի, այլ նշում է, որ այն կշարունակվի՝ ավելի շուկայական պայմաններով։
«Այս մասին խոսել է նաև Օվերչուկը (խմբ․ ՌԴ փոխվարչապետ)։ Նրանք ասում են, եթե բարեկամ ենք, գործընկեր ենք, ունենք այլ ձևաչափի համագործակցություն, իսկ եթե դուք ինչպես Մոլդովան կամ այլ երկրներ գնում եք դեպի Եվրոպա և մեզ դիտարկում եք արդեն թշնամի, լրիվ այլ հիմքերի վրա է դրվելու այդ համագործակցությունը»,- եզրափակել է Հայկ Խալաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։