Ռուսական կողմը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ժամկետների հստակեցմանը. Դմիտրի Պեսկով

20 Սեպտեմբերի 2023, 13:19

Քաղաքականություն

Մոսկվան սպասում է համաձայնության Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք համաձայնության նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների վերաբերյալ։ Հենց այս խոսակցությունը կայանա, մենք ձեզ կտեղեկացնենք», — ասել է Պեսկովը: